Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Հրեական միջազգային համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ պապը հավաստել է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին խիստ դատապարտում է ատելությունը, հետապնդումն ու հակասեմականության մյուս արատավոր դրսևորումները: Ֆրանցիսկոսը գտնում է, որ հրեաների հետ ունենալով ընդհանուր արմատներ՝ ճշմարիտ քրիստոնյան չի կարող լինել հակասեմականության կողմնակից: