Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին Լոնդոնում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը։ Սիրիայի հարցում տարաձայնությունները բարդացրել են առանց այն էլ բարդ հարաբերությունները երկու երկրների միջև։ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում նախագահ Ասադին, այն դեպքում, երբ Բրիտանիան քննադատում է նրան։
Սամիթի մեկնարկից առաջ Քեմերոնը բանակցություններ կվարի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Ռուսաստանը հստակ հասկացնել է տվել, որ այնքան էլ չի հավատում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հայտարարություններին, ըստ որոնց իբրև թե Ասադն ապստամբների նկատմամբ կիրառել է քիմիական զենք։