Երեկ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հաղթում է 64-ամյա հոգևորական Հասան Ռոուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Քվեների 7,5 տոկոստ հաշվարկի արդյունքներով նրա օգտին քվեարկել է ընտրողների 49,87 տոկոսը։ Այդ մասին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Մոստա Մոհամեդ Նաջիրը։
Երկրորդ տեղում Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բակար Քալիբաֆն է, որին ձայն է տվել ընտրողների 16,65 տոկոսը։