Հունաստանում հեռուստառադիոընկերության հանկարծակի փակումից պետո համընդհանուր գործադուլ է սկսվում։ Այն կտևի 24 ժամ և կավարտվի բողոքի ցույցերով։ Հունական հեռուստառադիոընկերության փակման մասին աշխատակիցներին տեղեկացրել են փակումից միայն մի քանի ժամ առաջ։ Կառավարությունն այդ որոշումը բացատրել է տնտեսումների անհրաժեշտությամբ՝ մեղադրելով հեռուստառադիոընկերությանը գումարների փոշիացման համար։ Արդեն փակված ընկերության աշխատակիցները հրաժարվել են լքել գրասենյակը և շարունակել են հեռարձակումն առցանց տիրույթում։