ԱՄՆ կառավարությունը մեղմել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որպեսզի կարողանա օգնել ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող շրջանների մարդկանց։ Այդ որոշումը թույլ կտա ընկերություններին Սիրիա ուղարկել որոշակի ապրանքներ, այդ թվում՝ ծրագրային ապահովումներ, էլեկտրամատակարարման և սննդի արտադրության համար սարքավորումներ։
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ։ Նրանք որոշել են, որ այս դժվարին պահին պետք է օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։