Թուրքիայի կառավարող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է դիտարկել Ստամբուլի Գեզի հրապարակը վերակառուցելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Հուսեյն Չելիկը հույս է հայտնել, որ ,բարի կամքիե այս դրսևորումը կօգնի ցուցարարներից մաքրել Գեզի և մոտակա Թաքսիմ հրապարակները, որտեղ արդեն 2-րդ շաբաթն է՝ ընթանում են բողոքի ցույցեր։
Միաժամանակ կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ցուցարարներին լքել հրապարակը, որտեղ նրանք ստեղծել են վրանային ճամբար։ ,Ոստիկանությունը կլուծի սադրիչների և այն մարդկանց հարցերը, ովքեր չեն լքի տարածքըե,- ասել է Հուսեյն Չելիկը։