ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորեց Համառուսաստանյան ժողովրդական ճակատ շարժումը, որի մասնակիցները հունիսի 12-ին հրավիրված համագումարում իրենց շարժման անվանումը փոխել են` դարձնելով` «Ժողովրդական ճակատ` հանուն Ռուսաստանի»: «Շատ կցանկանայի, որպեսզի, չնայած հայացքների, հիմնախնդիրների լուծման նկատմամբ մոտեցումների տարբերությանը, որոնց առջեւ կանգնած է երկիրը եւ Ռուսաստանյան Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի, Համառուսաստանյան ժողովրդական շարժումը դառնա հենց համառուսաստանյան, որպեսզի լինի այնպիսի հարթակ, որտեղ առաջին հայացքից հակադիր հայացքներով մարդիկ կարողանային հավաքվել, քննարկել հիմնախնդիրները եւ գտնել այդ հիմնախնդիրների լուծման ընդունելի եղանակներ»,- համագումարում ունեցած ելույթում ասել է ՌԴ նախագահը: