Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Նրանք ընդգծել են թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, վերահաստատել միջազգային կառույցներում փոխաջակցությունը: Նախարարները անդրադարձել են Մերձավոր Արևելքի և Հարավային կովկասի խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը: