Սիրիական զորքերն այսօր Հալեպի մատույցներում հարձակվել են գրոհայինների վրա։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, տեղի բնակչությունն օգնություն է ցուցաբերում կառավարական զորքերին՝ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով զինված գրոհայինների տեղակայման մասին։ Այդ տվյալների հիման վրա սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ապստամբների բազաների վրա, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահմանին։ Հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 50 վարձկան ահաբեկիչ։ Նրանց թվում են նաև ծագումով չեչեններ։
Ամբողջ երկրով մեկ նկատվում է նախագահ Բաշար Ասադի ուժերի առաջխաղացում։