Հունաստանի կառավարությունն անսպասելի հայտարարել է պետական հեռուստառադիոընկերության փակման մասին։ Կառավարության մամուլի քարտուղար Սիմոս Կեդիկողլուն հայտնել է, որ հեռարձակումը կդադարեցվի արդեն այսօր առավոտից։ Հեռուստառադիոընկերության ամբողջ անձնակազմը՝ 2500 աշխատակից, կազատվի աշխատանքից։
Կառավարության այս որոշումը ծախսերի կրճատման նպատակ ունի։ Արհմիությունները կտրուկ քննադատության են ենթարկել ընկերության փակումը։