ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կհանդիպի Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուայի հետ։ Կարճատև հանդիպումը նախատեսվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր նստաշրջանում, որն ընթանում է Գվատեմալայի Անտիգուա քաղաքում։ Նստաշրջանը հրավիրվել է վենեսուելական կողմի խնդրանքով։
Ապրիլի վերջին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշանակել էր ԱՄՆ-ում գործերի նոր հավատարմատարի՝ հանձնարարական տալով նրան զարգացնել երկու երկրների միջև երկխոսությունը։ Վենեսուելայում հույս ունեն բարելավել երկկողմ հարաբերությունները։