Թուրքիայի ոստիկանությունը դարձյալ օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Հանրահավաքները Թուրքիայում շարունակվում են արդեն 5-րդ օրը, չնայած այն բանին, որ երկրի իշխանությունները ներողություն են հայցել ցուցարարներից և խոստովանել, որ նրանք իրավացի էին՝ պաշտպանելով Ստամբուլի հրապարակը։ Ակցիաների մասնակիցներն ակնկալում են, որ կառավարությունը կսկսի բանակցություններ իրենց հետ։ BBC-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարների թվում կարելի է տեսնել հանրության տարբեր շերտեր ներկայացնող անձանց։
Թուրքիայի իշխանությունները նաև նշում են, որ երկրում ստեղծված իրավիճակից օգտվում են ահաբեկչական ուժերը։