Վաշինգտոնը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից երեկ ստորագրված կատարողական հրամանում։ Այդ քայլն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության հետագա մեկուսացմանը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են իրանական ազգային արժույթին։ Կպատժվեն այն կազմակերպությունները, որոնք ձեռք կբերեն մեծ քանակությաբ իրանական դրամ, ինչպես նաև Իրանի սահմաններից դուրս բանկային հաշիվներ կունենան իրանական արժույթով։