Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ամառը սկսեց ԱՄՆ-ում: contact.az-ը տեղեկացնում է, որ բացի երկկողմ հանդիպումները` նախարարը մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին և մինչև հունիսի 8-ը լինելու է ԱՄՆ-ում: Չի բացառվում, որ նախարարի այցը կապված է «Ենի Ազերբայջանի» համագումարի հետ, որտեղ առաջադրվելու է նախագահի թեկնածու:
Վաշինգտոն է մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Բացի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից, հանդիպումեր կան Կոնգրեսում, նախատեսված է ելույթ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Նախարարը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների հետ: