Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Անկարգությունները Թուրքիայում շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
«40 հազար մարդ այսօր անցել է Եվրոպան և Ասիան միացնող Բոսֆորի կամուրջը։ Ամբողջ տրանսպորտը կանգնել էր։ Մարդիկ, հարվածելով կաթսաներին, սուլելով և գոռալով, անցնում էին փողոցներով»,- պատմում են ականատեսները։ Անկարգությունները ճնշելու նպատակով Ստամբուլ և Անկարա են բերվում լրացուցիչ ուժեր։ Ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը։
Նշենք, որ Թուրքիայում տեղական բնապահպանական ակցիաները վերաճել են հակակառավարական բողոքի ցույցերի։