Լիբանանի խորհրդարանը որոշում է ընդունել մեկուկես տարով հետաձգել հունիսին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Պատճառը Սիրիայում զինված հակամարտությունն է, ինչը սպառնում է նաև Լիբանանի անվտանգությանը։ Հետաձգման պատճառ են դարձել նաև խորհրդարանականների միջև տարաձայնություններն ընտրությունների մասին նոր օրենքի ընդունման շուրջ։ Ընտրությունների հետաձգման կողմնակիցները կարծում են, որ դա կօգնի նվազեցնել լարումը, որն առաջացել է «Հզբոլահ» շարժման կողմից սիրիական կոնֆլիկտին միջամտելու մասին հայտարարությունից հետո։