ԱՄՆ-ն և Գերմանիան կոչով դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիային զենք չմատակարարելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ զենքի մատակարարումը բացասական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման խնդրում, ինչպես նաև կսպառնա Իսրայելի անվտանգությանը։ Նշենք, որ օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ իր երկիրը ստացել է C-300 հրթիռային համալիրի առաջին խմբաքանակը։