Այսօր Խարկովի հիվանդանոց է ժամանել Եվրախորհրդարանի դիտարկման խումբը։ Այստեղ է գտնվում Ուկրաինայի նախկին վարչապետ, յոթ տարվա ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոն։ Դիտարկման խումբն իր աշխատանքները սկսել է 2012թ. հունիսին և պարբերաբար այցելում է Ուկրաինա, որպեսզի վերահսկի ուկրաինական ընդդիմության առաջնորդների դատական գործընթացները։
Նախկին վարչապետ Տիմոշենկոն 2012թ. մայիսից գտնվում է Խարոկվի հիվանդանոցում։ Նա դատապարտվել է 2009թ. ՌԴ հետ գազի համաձայնագիր կնքելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար։