Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Իրանը` տղամարդ նախագահների երկիր

Իրանը` տղամարդ նախագահների երկիր
17.05.2013 | 11:07

Հունիսի 14-ին Իրանում նախագահական ընտրություններն են, Հեղափոխության պահապանների խորհուրդը արդեն գրանցել է նախագահի 686 թեկնածուի և դա դեռ վերջնական ցուցակը չէ: Նախագահական ընտրություններում ընտրվելու հայտ էին ներկայացրել և 30 կանայք, բայց բարձրաստիճան հոգևորական այաթոլա Մոհամեդ Յազդին հայտարարել է, որ Իրանում կինը չի կարող նախագահ դառնալ. Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահ կարող է լինել միայն տղամարդը:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ