«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը լուրջ չի համարում ռուսական ԶԼՄ-ների այն հրապարակումները, համաձայն որոնց՝ Հայաստանը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ:
«Կարող ենք խոսել Եվրասիական միության մասին: Եվրասիական միությունը դեռևս ձևավորված չէ, բայց կարող են լինել այդ մասին քննարկումներ, քննարկումներ Մաքսային միության մասին և այլն: Իսկ նման հոդվածներին անդրադառնալը, կարծում եմ, լուրջ չէ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ստեփան Գրիգորյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ