Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ վերջին 4 տարիներին հանցագործների հաշվեհարդարների հետևանքով ավելի քան 1200 պետական ծառայող է մահացել, այդ թվում 34 քաղաքի քաղաքապետեր։ Մեքսիկայի քաղաքապետարանների դաշնության նախագահ Սերգիո Արեդոնդո Օլվերան դրանում մեղադրել է երկրի նախկին նախագահին՝ նարկոմաֆիայի դեմ ծավալած պայքարի համար։ Մոտավոր տվյալներով՝ 2007 թվականից ընդհանուր առմամբ բռնությունների հետևանքով մահացել է ավելի քան 70 հազար մարդ։