Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը

Հալեպում պայթեցվել է ամենահնագույն մզկիթներից մեկը
25.04.2013 | 12:00

Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով փլուզվել է Սիրիայի ամենահին մինարեթներից մեկը։ Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը մեղադրել է ապստամբներին 11-րդ դարի մինարեթը պայթեցնելու համար։ Սակայն ապստամբները պնդում են, որ մզկիթը սիրիական բանակի տանկերի հարվածների հետևանքով է փլուզվել։
Այս մզկիթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։ Այն արդեն մի քանի ամիս ապստամբների վերահսկողության տակ է, որի մոտ ընթանում են արյունահեղ մարտեր։
2012թ. հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել հատուկ պաշտպանություն սահմանել այս հուշարձանի համար, քանի որ այն իսլամական աշխարհի ամենահրաշակերտ մզկիթներից մեկն է։
«ՍԱՆԱ»-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ մզկիթը պայթեցվել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ալ Նուսրա» խմբավորման կողմից։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ