Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարվա ընթացքում բռնությունների և սպանությունների թիվն ավելի շատ է կրճատվել, քան արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։ Այդ մասին նշված է Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտի ուսումնասիրության մեջ։
Ինչպես նշում են հետազոտողները, սպանությունների թիվն այստեղ գրեթե կրկնակի կրճատվել է։ Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է մեկ քառորդով։