38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը

Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը
19.04.2013 | 12:04

Պակիստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին։ Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, նա տեղափոխվել է դատարան՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Հինգշաբթի Մուշարաֆը կանչվել է Իսլամաբադի դատարան, որտեղ նրան իր կառավարման տարիներին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Դատավորը նրան ձերբակալելու հրաման է տվել, սակայն նախկին գեներալը, իր թիկնապահների ուղեկցությամբ, հեռացել է դատարանի շենքից՝ պատսպարվելով իր քաղաքամերձ նստավայրում։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ