ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Մաքսային միության հեռանկարի հարցերը: Անցած շաբաթ Հայաստանում եղած Խրսիտենկոն ՌԴ նխագահին հաղորդել է, որ Եվրասիական միության դիտորդ երկրներ Ուկրաինան ու Հայաստանը հետաքրքրված են Մաքսային միությամբ: Հայաստանի առնչությամբ Պուտինին հետաքրքրել է, թե ընդհանուր սահմանի բացակայության հարցը ինչպես կարող է լուծվել: Խրիստենկոն պատասխանել է. «Անջատված տարածքների կառավարման տեխնիկայի եւ տեխնոլոգիայի տեսանկյունից, այդ թվում մաքսային տարածքների դեպքում, ունենք եվրոպական փորձը եւ ըստ էության այստեղ խնդիր չկա»: Հավելյալ մանրամասներ չեն հաղորդվել: