ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր անհանգստությունն է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) սրվող իրավիճակի հետ կապված։ ՀԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում շարունակվում են բախումները մարտին իշխանությունը զավթած «Սելեկա» շարժման անդամների և նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցների միջև։
Երեկ մի քանի մարդ է մահացել այն ժամանակ, երբ գազազած ամբոխը քարկոծելով սպանել է «Սելեկայի» անզեն անդամին։