Վենեսուելայի ընդդիմության կողմնակիցները մայրաքաղաք Կարակասում անցկացրել են բազմահազարանոց հանրահավաք՝ Ազգային ընտրական հանձնաժողովից պահանջելով կատարել նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ։ Երեկ երեկոյան տեղի ունեցած երթի ընթացքում գրանցվել են բախումներ ոստիկանության հետ։ Իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ։
Ընդդիմության առաջնորդ Կապրիլեսը, հայտարարել է, որ իր կողմնակիցների բոլոր ակցիաները լինելու են խաղաղ, և ինքը երկրում խաղաղության և կայունության կողմնակիցն է։