Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Խեն Խակ Բոնը մեղադրել է ԱՄՆ-ին Կորեական թերակղզում լարված իրավիճակ հրահրելու համար։ Հրապարակային ելույթի ժամանակ դիվանագետը հայտարարել է, որ միջուկային զենք կիրառելու ԿԺԴՀ-ի որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի և նրա զինակիցների գործողություններով։ Որպես սադրիչ գործողության օրինակ դեսպանը նշել է Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունները։
Երկուշաբթի Փհենյանը հրաժարվել է վերականգնել բանակցություններն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ։