38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ահաբեկչություն՝ Բոստոնում

Ահաբեկչություն՝ Բոստոնում
16.04.2013 | 13:30

Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Բոստոնի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ 134 մարդ վիրավորվել է, նրանցից 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են 12 զոհերի մասին։ Ոստիկանությունը դեռևս չի նշում մահացածների և տուժածների անունները։
Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Դեպքի հետ կապված ձերբակալություններ առայժմ չկան։ Մասաչուսեթսի նահանգապետ Դևիլ Պատրիկը կոչ է արել մարդկանց չմոտենալ դեպքի վայրին։ «Մենք խնդրում ենք մարդկանց հանգիստ վերադառնալ տուն, իսկ զբոսաշրջիկներին՝ չլքել հյուրանոցները»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ