Արիստոտել Օնասիսի կղզիները Իոնական ծովում` Սկորպիոսն ու Սպարտին, գնել է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը: Գործարքի գումարը չի նշվում, բայց շրջանառվում է 100 միլիոն դոլարը: Աֆինա Օնասիսը կղզիները վաճառել է ոչ անմիջապես Դմիտրի Ռիբոլովլևին, այլ տրաստային ընկերությանը որ ներկայացնում է Եկատերինա Ռիբոլովլևայի շահերը: Ռուս միլիարդատերը 13-րդ տեղում է Ֆորբսի միլիարդատերերի ցանկում` 9,1 միլիարդ դոլարով, նրան է պատկանում նաև «Մոնակո» ֆուտբոլային թիմը: