38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ներվայինները կարող են դուրս գալ դահլիճից

Ներվայինները կարող են դուրս գալ դահլիճից
12.04.2013 | 00:55

Քաղաքական կարևոր փուլն ավարտվեց: Ինաուգուրացիաները տեղի ունեցան: Առավել ստույգ` ինաուգուրացիան. եկել էին պատվիրակներ յոթանասուն երկրներից, եկել էր ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան անցավ հավուր պատշաճի, ինչպես և սպասվում էր: Րաֆֆին էլ մանևրով կարողացավ խուսափել Աստվածաշնչից և ժողովրդի հետ երդվեց Սահմանադրության «վրա»:
Բուն իրադարձությունները սկսվեցին երդումից հետո: Կողմերը պատրաստվել են հետերդմնակալության զարգացումներին խիստ մանրակրկիտ: Յուրաքանչյուրն ուներ իր սցենարը: Բացի Րաֆֆուց ու ժողովրդից: Պարտիայի հմայքն էլ այն էր, որ կողմերը անսպասելիությամբ կանխեն միմյանց: Րաֆֆու կողքին կանգնած «անհնազանդները», ժողովրդի բողոքն ու ցասումը օլիգախների նկատմամբ, երկրում տիրող անարդարությունները վահան արած, փայլուն թրեյնինգներ անցած, մտան կենաց-մահու պայքարի մեջ: «Անհնազանդներից» յուրաքանչյուրը տիրապետում էր «մարտարվեստին», իրավական գիտելիքներին` անչափ փայլուն: Դրան մենք ականատես եղանք, երբ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից հետո Րաֆֆու մոտ հասանք այն պահին, երբ օպերայի տարածքից «անհնազանդները» փորձում էին գնալ Բաղրամյան-26: Ոստիկանները, «կոլցո» արած, թույլ չէին տալիս: Հա, կարելի էր կարծել` մարդու տեղաշարժման իրավունքն էր խախտվում: Բայց ինչո՞ւ հենց այդ պահին, և ինչո՞ւ «անհնազանդները» չէին միացել Րաֆֆու երթին, որը չէր անցնելու Բաղրամյան-26-ով:
Շատ պարզ` քիչ հետո նախագահական նստավայրում տեղի էր ունենալու կառավարության հրաժարականը: Պետք էր «կոլցո» արված նախագահականում այն անցներ, որպեսզի հասկացվեր, որ ժողովուրդը, իսկ իրականում` «անհնազանդները», որոնց թրեյնինգներ անցնելու գործում մեծ է «Սիվիլիթասի», բոլոր կարգի ստվերային և անստվեր «հայրիկների» վաստակը, «զոնում» են` հասկանալի պատճառով:
Կառավարությունը հրաժարական տվեց առանց Անդրիաս Ղուկասյանի և նրա «անհնազանդների»: «Անհնազանդներին» դա չընկճեց։ Ի դեպ, երբ նրանց մեջ հայտնված նայում էինք նրանց պահվածքին (ո՛չ, ի՜նչ չիպացում, ի՜նչ կլոնայնություն), նրանց աստրալ պահվածքը տպավորություն առաջացրեց, թե նրանց «երթը» ոչ մեկը, նույնիսկ Զորավարը («փարև, Զորավար») չի կարող կասեցնել. նրանք «այլ» էին, շատ այլ` պահվածքով, սանրվածքով, մաներայով, ու բոլորի վրա նույն հոգին էր «թևածում»:
Շատ չերկարացնեմ` նույնը տեղի ունեցավ երեկոյան ժամը վեցին. պետք է միտինգ լիներ, «անհնազանդները» միտինգ չուզեցին, այլ ուզեցին կրկին քայլել դեպ Բաղրամյան, կրկին «կոլցոյի»։ Հիմա էլ` ժամը ութին, Սերժ Սարգսյանը ճաշ էր տալիս արտասահմանյան 70 երկրներից եկած պատվիրակությունների համար, ու նրանք պետք է ճաշեին «անհնազանդների» ձայների ու բողոքի ներքո: Այդ «մարտն» անձամբ ղեկավարեց Վովա Գասպարյանը: Եկավ, տեսավ, հաղթեց: Շատ գրվեց այդ մասին, ցանկություն չկա կրկնելու: Րաֆֆին, Վովան նոր մշակույթ հակադրեցին նոր մշակույթ բերող մեր «անհնազանդիկներին» («փարև՜, Անդրիաս». ով կմտածեր, որ Դուք այդքա՜ն երիտասարդ, այդքա՜ն «դեկաբրիստն» եք):
Ասքս ավարտեմ բոլորովին այլ դրվագով, թե ինչ էր անում այդ օրը ոտիկանությունն ընդդեմ «անհնազանդների» և նրանց ժողովրդավարության. ՄՀՀ-ի հարևանությամբ պոլիէթիլենե պարկի մեջ գետնին պառկած էր Գասպարին. ոստիկանը գնում-գալիս, «ծեծում» էր Գասպարիի պոլիէթիլենե տոպրակի «դուռը», թե` ներեցեք, պարոն Գասպարի, հազար ներողություն, շատ կներեք, կարելի՞ է, պարոն Գասպարի, մի քիչ այն կողմում, եթե հարմար եք գտնում, պառկել, հիմա այստեղով մարդիկ են անցնելու` ինաուգուրացիայի, եթե, իհարկե, հարմար եք գտնում, պարոն Գասպարի…
Է՛ս էր: «Տակտիկական խոդը»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ