38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ֆրանսիան օրինականացնում է միասեռ ամուսնությունները

Ֆրանսիան օրինականացնում է միասեռ ամուսնությունները
10.04.2013 | 11:33

Ֆրանսիայի Սենատը երեկ հաստատել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի առաջին հոդվածը։ Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո օրինագծին կողմ է արտահայտվել 179 սենատոր, դեմ՝ 157-ը։ Փաստաթղթի այս մասը համարվում է ամենակարևորը։ Այն օրենսդրորեն ամրագրում է միասեռ զույգերի հարաբերությունները։ Փաստաթղթի ամբողջական քննարկումը պետք է ավարտվի մինչև շաբաթվա վերջ։

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ