38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ականներ մի փնտրիր, որ ինքդ էլ չդառնաս ական

Ականներ մի փնտրիր, որ ինքդ էլ չդառնաս ական
09.04.2013 | 17:17

Վերջին երկու ամիսներին ընդդիմադիր ուժերը շարունակում էին քննարկել արդեն հավերժական դարձած հարցը` ո՞վ է հաճախորդն ու ականը, և ով` ազնիվ ու վեհանձն ընդդիմադիրը: Այս ամենը շատ ակնառու էր հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ ՀԱԿ-ի և «ժառանգություն» կուսակցության համակիրներն ուղղակի փոխհրաձգությամբ էին զբաղված: Րաֆֆի Հովհաննիսյանի թեման դարձել էր սուր առճակատումների առիթ:
Դժվար է ասել, թե ինչու է Հայաստանում իշխանությունը միասնական, իսկ ընդդիմությունը, որը մշտապես հանդես է եկել ու գալիս ժողովրդի անունից` այդքան անմիաբան: Ինչպե՞ս այսքանից հետո ՀՀ քաղաքացին վստահի ընդդիմությանը, որն անընդհատ իր ներսում «ականներ» ու «հաճախորդներ» է փնտրում: Հայաստանում բոլոր ընդդիմությունները տարբեր ժամանակներում իրար մեղադրել են «ական» ու «հաճախորդ» լինելու մեջ, սակայն ոչ մի ընդդիմադիր ուժի չի հաջողվել խաղաղ, սահմանադրական ճանապարհով գալ իշխանության: Այլ մեթոդներն էլ բացառվել են:
Խնդիրը, տվյալ դեպքում, միմյանց հասցեին հնչեցվող պիտակավորումները չեն. եթե մի քաղաքական ուժ դավաճանել է իր սկզբունքներին, ապա պետք է նրան անվանել այն անունով, ինչը նրան բնորոշում է: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացին Անկախության տարիներից ի վեր ականատես է եղել ամենատարբեր մետամորֆոզների կամ համագործակցության օրինակների, որոնք միշտ ներկայացվել են ժողովրդի, պետության շահով: Հայտնի են շատ օրինակներ, երբ ընդդիմադիր գործիչներն ամենաթունդ կերպով քննադատել ու հայհոյել են գործող իշխանությանը, իսկ հետո մաս կազմել այդ իշխանությանը. կամ քննադատել են այլ քաղաքական ուժերի և հետո համագործակցել նրանց հետ:
Գրեթե կասկած չունեմ, որ ՀԱԿ-ն ու «ժառանգությունը» վաղը, եթե անհրաժեշտություն լինի և քաղաքական շահերի համընկնում, թե´ ԱԺ-ում, թե´ ԱԺ-ից դուրս համագործակցելու են միմյանց հետ, հետո կարող են նորից նրանց ճանապարհները բաժանվել: ՀԱԿ-ը նույն կերպ, ընդդեմ ՀՀԿ մենաշնորհի, կարող է համագործակցել ՀՅԴ-ի հետ, ինչը, օրինակ, մի տասը տարի առաջ շատերի պատկերացումներից ու երևակայությունից դուրս կարող էր թվալ: Եվ տվյալ դեպքում անհեթեթ ու ոչ շահեկան վիճակում են հայտնվում այն քաղաքական ուժերի համակիրները, որոնք առօրյա կյանքում կամ վիրտուալ դաշտում անհեռանկար «ճակատամարտով» են մղում` փորձելով պահել կուսակցական գիծը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ