Վենեսուելայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկիրն ազատել կուրսից շեղված կառավարությունից։ Ելույթ ունենալով Կարակասում՝ իր կողմնակիցների առջև, Կապրիլեսն ասել է, որ ներկա իշխանությունները թաղված են կաշառակերության, ատելության ու չարության մեջ։ Միաժամանակ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն իր մրցակցին հաղթում է ավելի քան 10 տոկոսով։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 14-ին։