Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

ԿԺԴՀ-ն պատրաստվում է 4-րդ միջուկային փորձարկման

ԿԺԴՀ-ն պատրաստվում է 4-րդ միջուկային փորձարկման
08.04.2013 | 11:39

ԿԺԴՀ-ն հավանաբար պատրաստվում է չորրորդ միջուկային փորձարկման, այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարությունը։ Խորհրդարանական լսումների ժամանակ նշվել է, որ Հյուսիսային Կորեայի Պունգե Ռի միջուկային պալիգոնում նկատվում է ակտիվության մեծացում, որը հիշեցնում է այն ամենը, ինչ տեղի էր ունեցել 2013թ. փետրվարին միջուկային երրորդ փորձարկման ժամանակ։
Ավելի վաղ Փհենյանը զգուշացրել էր արտասահմանցի դիվանագետներին, որ ապրիլի 10-ից հետո չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հրաման են ստացել վնասազերծել Ճապոնիայի ուղղությամբ թռչող հյուսիսկորեական ցանկացած հրթիռ։
Իրավիճակը Կորեական թերակղզում լարվեց այն բանից հետո, երբ ԿԺԴՀ իշխանությունները հանդես եկան մի շարք կոշտ հայտարարություններով՝ չբացառելով միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ