38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չեռնագորիայում նախագահական ընտրություններ են

Չեռնագորիայում նախագահական ընտրություններ են
07.04.2013 | 23:35

Չեռնագորիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ՝ երկրորդ անգամ այն բանից հետո, երբ երկիրն անկախություն ձեռք բերեց՝ անջատվելով Սերբիայից։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։
Վույանովիչն ակտիվորեն հանդես է գալիս երկրի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Ընդդիմադիր թեկնածուն՝ Լեկիչը, կոչ է անում անցկացնել Արևմուտքից առավել անկախ քաղաքականություն։ Վերջիններիս ամենագլխավոր կարգախոսներից մեկը կոռուպցիան երկրից արմատախիլ անելն է։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ