Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Դարֆուրի հարցը փակվե՞ց

Դարֆուրի հարցը փակվե՞ց
07.04.2013 | 17:25

Սուդանի իշխանությունները խաղաղության համաձայնագիր են ստորագրել Դարֆուրի ապստամբների հետ` տեղեկատվությունը հաղորդել է Սուդանի Շուրուկ հեռուստաալիքը: Համաձայնագիրը ներառում է վեց կետեր` անվտանգության հարցեր, ազատությունների տրամադրում, մարդու իրավունքների պաշտպանություն, իշխանության, ազգային հարստությունների տարաբաժանում, օգնություն փախստականներին: Խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը Կատարի մայրաքաղաք Դոխայում ներկա են եղել Սուդանի առաջին փոխվարչապետ Ալի Օսմանը և Կատարի վարչապետ Համադ բեն Ջասեմը:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ