Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր պնևմոնիայից։ Մանդելան բուժումը կշարունակի տանը։ 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 27-ին։
Մանդելայի տան մոտ հերթապահում են ոստիկանական մեքենաները։ Նրա առողջության մասին տեղեկություններ ստանալու համար այստեղ են հավաքվել նաև բազմաթիվ լրագրողներ։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին Մանդելային բուժելու, ջերմ վերաբերմունքի համար։