Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 100 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել Բեռլինի Կենտրոնական երկաթուղային կայարանի մերձակայքում: Առայժմ երկու ժամով դադարեցվել է հյուսիսային ուղղությամբ գնացքների երթևեկը: Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ սակրավորները դեռ չեն որոշել` ռումբը տեղափոխել, թե տեղում վնասազերծել: