Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը` Մոնակոն, որ ունի 2 քառակուսի կիլոմետր տարածք, մտադիր է արհեստական թերակղզի կառուցել Միջերկրական ծովում` ընդլայնելու իր պետական սահմանները: Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը ասել է, որ 2008-ից ուսուսմնասիրել է պետության սահմանները ընդլայլնելու տարատեսակ տարբերակներ: Նոր թերակղզին կկառուցվի ջրաբերուկային տեխնոլոգիաներով և 3 տոկոսով կմեծացնի պետության տարածքը: Ալբերտ Երկրորդը խոստացել է պահպանել բնապահպանական բոլոր նորմերը: Փոքրիկ Մոնակոն ունի այդ հնարավորությունը, որովհետև Եվրոպայի խաղատների մայրաքաղաքն է համարվում և ֆիզիկական անձանց եկամտահարկից ազատելու շնորհիվ կարողանում է մեծ գումարներ շրջանառել: