«Անձնական նամակները հրապարակման ենթակա չեն»` BBC-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Նա հաստատել է, որ իրոք Լոնդոնաբնակ Բորիս Բերեզովսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին և ներում խնդրելով իր բազում սխալների համար` խնդրել է Ռուսաստան վերադառնալու հնարավորություն տալ: Բորիս Բերեզովսկին մահից հետո էլ Ռուսաստան չի վերադառնա` ժառանգների որոշմամբ նա կհուղարկավորվի Լոնդոնում: