Պաղեստինցի բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել իսրայելյան բանտում՝ մեղադրելով վարչակազմին իրենց մահացու հիվանդ հայրենակցին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Մայսարա Աբու Համդիյան, որ դատապարտված էր ցմահ ազատազրկման, մահացել է քաղցկեղից Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցում։ Բանտի վարչակազմը նշում է, որ դատապարտյալը ստացել է բարձրակարգ բուժօգնություն, և արդեն իսկ սկսվել էր նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթացը։
Պաղեստինցի առաջնորդները պնդում են, որ իսրայելյան իշխանությունները դատապարտյալին սկսել են բուժել շատ ուշ։