Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Օձերով լի պայուսակ`մոսկովյան գրասենյակներից մեկում

Օձերով լի պայուսակ`մոսկովյան գրասենյակներից մեկում
31.03.2013 | 21:00

Մոսկովյան գրասենյակներից մեկի աշխատակիցն այսօր օձերով լի պայուսակ է հայտնաբերել, հայտնում է Life News-ը։ Հաղորդվում է, որ գրասենյակը գտնվում է «Պավելեցկայա» մետրոկայարանից քիչ հեռու՝ գործարար կենտրոնում։

«Եկա աշխատանքի և ընդունարանում տեսա պայուսակ, բացեցի, իսկ այնտեղ՝ օձեր։ Սկզբում տեսա մոխրա-շագանակագույն զանգված և միանգամից չհասկացա, թե ինչ են, իսկ հետո սարսափեցի։ Մինչև հիմա ձեռքերս դողում են։ Լավ է՝ գոնե ձեռքերով չեմ մտել մեջը»,- պատմել է թարգմանչական գործունեությամբ զբաղվող գրասենյակի աշխատակից Մարսել Երինը։

Նա հասցրել է միայն տեսնել, որ պայուսակում ոչ թե մեկ, այլ մի քանի օձ կա և որ դրանք բավական մեծ են։

Այժմ նա չգիտի սողունների հետ ինչ անել։ «Դեն նետել՝ ափսոս է, կսատկեն, փողոցում ցուրտ է։ Կենդանաբանական այգին հրաժարվում է վերցնել նրանց։ Ասում են՝ փաստաթղթեր չկան։ Դե տուն էլ չեմ կարող տանել»,- ասել է նա։

Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրաժարվել է օգնել, քանի որ ինչպես նրանք են նշել՝ «դա իրենց գործի մեջ չի մտնում», միայն արձագանքել են իրավապահները, որոնք էլ վերցրել են վտանգավոր գտածոն՝ մասնագետներին փոխանցելու համար։

«Թե որտեղի՞ց են դրանք, անհասկանալի է։ Հնարավոր է՝ դա ինչ-որ մեկի չար կատակն է Ապրիլի 1-ի (Ծիծաղի օր) կապակցությամբ»,-ասել է նա։

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ