38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               

Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը

Բորիս Բերեզովսկու վերջին առեղծվածը
25.03.2013 | 17:29

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնում առայժմ անհայտ հանգամանքներում մահկանացուն կնքած Բորիս Բերեզովսկին երկու ամիս առաջ նամակ է գրել Վլադիմիր Պուտինին` ընդունելով, որ մոլորվել է և խնդրելով հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ իրեն: Այս մասին НТВ հեռուստաալիքով հայտարարել է հեռուսատահաղորդավար Մարգարիտա Սիմոնյանը` հղում անելով Պուտինի մերձավոր շրջապատին: «Սխալներ ես շատ եմ արել և հասկանում եմ` ինչքան դժվար է ինձ հասկանալն ու ներելը, բայց ես մոլորված եմ եղել և թախանձագին խնդրում եմ ներել»` ընթերցել է նամակից հատված Մարգարիտա Սիմոնյանը: «Московский комсомольец» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը համոզված է, որ նամակը իսկապես գրվել է և դա Բերեզովսկու ոճն է: «Եթե Պուտինը նրան պատասխաներ, նա պատասխանը հաղթանակ կհամարեր և նոր կյանք կսկսեր: Նա ֆիզիոլոգիապես պրովոկատոր է, պրովոկացիայի հանճար»,- ասել է Գուսևը:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ