Ուժգին քամիներից ավելի քան 1000 տուն է փլուզվել Կենտրոնական և Հարավային Չինաստանում, 138 հազար բնակելի տուն էլ վնասվել է։ Տարերային աղետից տուժել է մոտ 838 հազար չինացի։ Աղետի գոտում են հայտնվել 42 քաղաքներ։ Ավելի քան 150 հազար մարդ կարիք ունի շտապ օգնության։
Բնական աղետի հասցրած տնտեսական վնասը կազմում է մոտ 95 միլիոն դոլար։