38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մուշարաֆը վերադարձավ Պակիստան

Մուշարաֆը վերադարձավ Պակիստան
24.03.2013 | 13:49

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ժամանել է Կարաչի՝ այդպիսով վերջ դնելով երկրից իր չորսամյա արտաքսմանը։
Գեներալ Մուշարաֆը պատրաստվում է մայիսին կայանալիք ընտրություններում գլխավորել իր կուսակցությունը։ Օդանավակայանում նրան դիմավորել են կողմնակիցները՝ «կեցցե գեներալ Մուշարաֆը» բացականչություններով։
Ավելի վաղ նախկին նախագահը հայտարարել էր, որ իրեն չեն անհանգստացնում թալիբների սպառնալիքները, և ինքը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկում։ Հինգշաբթի երկրի իշխանությունները երաշխիքներ էին տրամադրել, ինչն ապահովագրում է նրան մի քանի դատական գործերից և ձերբակալումից։

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ