Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են

Օբաման և Նեթանյահուն Իրանի հարցի շուրջ համակարծիք են
21.03.2013 | 12:01

Նախագահի պաշտոնում Իսրայել կատարած առաջին այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել են, որ կողմնակից են միասնական խիստ դիրքորոշման Իրանի կողմից միջուկային սպառնալիքի դեմ։ Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք։
Օբաման հրեական պետություն է ժամանել չորեքշաբթի։ Հենց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Շիմոն Փերեսը, ԱՄՆ ղեկավարին են ներկայացվել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգերը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին, որովհետև այն համապատասխանում է անվտանգության ոլորտում մեր հիմնական հետաքրքրություններին։ Մեր միությունը հավերժ է»,- հայտարարել է Օբաման։
Այսօր ԱՄՆ ղեկավարը կայցելի Հորդանանի արևմտյան ափին գտնվող Ռամալա, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինյան Ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Այնուհետև Օբաման Երուսաղեմում ելույթ կունենա ուսանողների առջև։ Ուրբաթ ԱՄՆ նախագահը կուղևորվի Հորդանան։

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ