38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Րաֆֆին բացվում է

Րաֆֆին բացվում է
11.03.2013 | 14:44

Այն, որ Րաֆֆու «ճակատամարտը» ոչ թե Հայստանի ժողովրդի, նրա «հալածյալ» էութենաբանության, այլ «հարկավորների» համար էր, արդեն իսկ ակնհայտորեն դրսևորվում է:
Խաղը դառնում է ավելի բաց ու թափանցիկ: Չնայած որ, Րաֆֆին նախորդ օրվա իր միտինգում այդպես էլ ազնվություն չունենցավ ասելու, որ Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանդիպման հրավերք է եղել:
Կիսատոներով աշխատելն ու խաղալը միշտ էլ եղել են նրա անբաժան ուղեկիցը: Նա չի կաողանում ու չի տիրապետում ուղղակի շփմանը, և թղթերով խոսելու մարտավարությունը դեռ երկար է զգացնել տալու:
Հասկանալի է` Րաֆֆին, առավել ստույգ` նրա հետևում կանգնածները որոշել են անչափ նուրբ տեխնոլոգա կիրառել այս փուլում. եթե այնպես ստացվի, որ Սերժ Սարգսյանը «կոնկրետացնի» իր մոսկովյան այցը, ինչն էլ դուր չի գա Րաֆֆու «մերձավորներին», ապա նա կմնա Ազատության հրապաակում, և Սերժ Սարգսյանի ինաոգուրացիան կանցնի նրա «անմահ». բայց սոված ներկայության հարևանությամբ:
Հակառակ տեխնոլոգան, որի մասին խոսել է այսօր Արմեն Արզումանյանը` երկխոսության «չկայացման վտանգների» մասով, է´լ ավելի դժվար է պատկերացնել. ոստիկանները հո զոռով դուրս չե՞ն հանելու սոված Րաֆֆուն Ազատության հրապարակից:
Այնպես որ, քաղաքակիրթ, «կախաղանին ոտք չմոտեցնող», միայն իր «դիակի» մասին խոսող Րաֆֆու հարգարժան «տեսլականները», փաստորեն, ավելի կատարելագործված ու վտանգավոր են, քան ռեպ պարող ՀԱԿ-ինն ու նրա առաջնորդինը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ