Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը
10.03.2013 | 20:02

Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։

Մարտի 5-ին խորհրդարանի նախագահը մասնակցել է «Քաղաքական մեկուսացման» մասին օրենքի քննարկմանը, որն ուղղված էր նախկին ռեժիմի ներկայացուցիչների դեմ։ Երբ նրա մեքենան դուրս է եկել խորհրդարանի տարածքից, որտեղ անցկացվում էին քննարկումները, մի շարք ցուցարարներ շրջապատել են մեքենան և կրակ բացել նրա ուղղությամբ։

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ