Իրաքը վերականգնելու ԱՄՆ ջանքերը, չնայած ծախսած 60 միլիարդ դոլարին, չեն հանգեցրել երկրում իրավիճակի էական բարելավման։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի համար պատրաստված զեկույցում։ Ըստ այդ փաստաթղթի՝ մոտ 8 միլիարդ դոլար անիմաստ է ծախսվել։ Անհաջողության հիմնական պատճառը կոռուպցիան է և երկրում անվտանգության ցածր ցուցանիշը։